Ռումինիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ նոր եկած, 2 օրից պակաս գետնին մնացած ձյունն ուտելն անվտանգ է առողջության համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են հունվարին և փետրվարին վերցված ձյան նմուշները: Դրանք պահվել են -17,4-1,1 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում: Գիտնականները հետևել են դրանցում մանրէների և բորբոսի զարգացմանը:

Պարզվել է՝ հունվարյան ձյունը 1 օր պահելու դեպքում բակտերիաների քանակն աճել է մինչև 5 քմմ-ում: Փետրվարյան նմուշի դեպքում այդ ցուցանիշը 4 անգամ բարձր է եղել: Իսկ նոր ընկած ձյան դեպքում, որը եկել է ստուգումից առավելագույնը 12 ժամ առաջ, միկրոօրգանիզմների պարունակությունն աննշան է եղել, իսկ 2 օր անց այդ նմուշներում տասնյակ միկրոբներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել