Տեխնոլոգիաների զարգացումը և կենսակերպի փոփոխությունները բերում են նրան, որ նոր մասնագիտություններ են առաջ գալիս, իսկ մյուսները՝ աստիճանաբար անհետանում են։ Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս մասնագիտությունների մոտ 45%-ը գալիք տասը տարիների ընթացքում կանհետանան։ Ստորև դրանցից մի քանիսի նկարագրությունն է.

Տաքսիի դիսպետչեր. Տեխնոլոգիաների աճին զուգահեռ և GPS նավիգացիայի զարգացմամբ մարդիկ հեշտությամբ իրենց համար մեքենա են կանչում, առանց դիսպետչերների ծառայություններին դիմելու։

Գանձապահ։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս գնումներ կատարելու պարզ գործընթացում ևս բավական առաջ գնալ։ Ինքնասպասարկման դրամարկղերի ի հայտ գալուն զուգահեռ՝ մանրածախ խանութի վաճառողի մասնագիտությունը աստիճանաբար իր տեղը զիջում է տեխնիկային։ Հիմա ինքնասպասարկման դրամարկղեր կան միայն խոշոր սուպերմարկետներում, բայց մի քանի տարուց դրանք ամբողջովին դուրս կմղեն սովորական գանձապահներին։

Փոստատար։ Կապի էլեկտրոնային միջոցների ի հայտ գալուն պես թղթային փոստի հրատապությունը գրեթե զրոյի է հավասարեցվել։ Այսօր փոստատարի աշխատանքը քիչ շանսեր ունի առաջ գնալու և զարգանալու համար։

Ավտոբուսի վարորդ։ Գիտնականները գտնում են, որ վարորդի աշխատանքը նույնպես շուտով կանհետանա։ Tesla ավտոմեքենաների հաջորդ սերունդը ամբողջովին ինքնավար է լինելու և շարժվելու է իրեն հատկացված երթևեկության գոտիով։

Բանկային աշխատակից։ Բանկերի մենեջերները, ովքեր օգնում են լրացնել վարկը, վճարել հաշիվները կամ գումարային փոխանցումներ ստանալ, աստիճանաբար կփոխարինվեն վճարային օնլայն ծառայություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել