Մեծ Բրիտանիայում դատարանը Հյուսիսային Ուելսի 20-ամյա բնակչուհուն դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման երկու դպրոցական աղջկա գայթակղելու համար: Այս մասին հայտնում է Daily Post-ը:

Հաղորդվում է, որ Ջորդանա Դևիդսոնը տղա է ձևացել աղջիկներին գրավելու համար: Նրանց հետ Facebook-ի միջոցով է կապվել: Մեղադրող կողմի տվյալներով՝ հանցագործը մոտ 19 տարեկան է եղել, երբ գայթակղել է 13-ամյա դպրոցական աղջկա: Նա նաև 15-16 տարեկանում մեկ այլ զոհի է գայթակղել, որի տարիքը չի նշվում:

Դևիդսոնին արգելված է տուժածներին մոտենալ 5 տարի: Նրան նաև ցմահ հրահանգ է տրվել՝ ուղղված շրջապատողներին նրա կողմից սեքսուալ ագրեսիայից պաշտպանելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել