Ձկներն ինքնին բավականին արտասովոր մարդիկ են, դրա համար էլ կենդանակերպի այս նշանի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտեն բավականին սահմանափակ քանակությամբ մարդիկ:

Ձկների բնավորությունը

Շատերը Ձկների մասին ասում են, որ նրանք մեր մոլորակից չեն։ Իրականում այս մարդիկ որոշ դեպքերում իրենց բավական տարօրինակ են պահում։ Օրինակ՝ նրանք անընդհատ տարօրինակ կերպով են խոսում։ Դու երբեք չես իմանա՝ նա խոսում է սարկազմո՞վ, թե՞ ամենայն լրջությամբ։ Բոլոր մարդկանց նրանք նմանվում են միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ վատ է, բայց նույնիսկ այդ դեպքում նրանց տխրությունը շատ ավելի արտահայտիչ կլինի, քան մեկ ուրիշի մոտ։

Ձկներն աշխարհը տեսնում են, ինչպես գեղարվեստական ցուցասրահ։ Մարդկանց նրանք գնահատում են նկարների պես, որտեղ կարևոր է ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև բնավորությունը։ Այդպիսին են նրանք, և նրանց չես փոխի, և իրականում դա բոլորովին էլ վատ չէ, դա է նրանց էությունը։ Նրանք ձգվում են ամեն անսովորին ու տարօրինակին։ Եվ հենց այս պատճառով նրանցից շատ հաճախ հրաշալի արվեստի գործիչներ, դերասաններ և երաժիշտներ են դուրս գալիս։

10 արտասովոր փաստ

Ձկները հարուստ են տարօրինակություններով, որոնց մասին միշտ հետաքրքիր է պատմել և հետաքրքիր է իմանալ։

Փաստ 1

Ձկներն էմոցիոնալ և էներգետիկ պլանում ամենաոչստանդարտ մարդիկ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, վիրավորել, ուրախացնել, տխրեցնել կամ երջանկացնել: Նրանք կարող են շատ ուրախանալ անվճար երթևեկության համար և ահավոր տխրել վատ եղանակի պատճառով:

Փաստ 2

Ձկները կենդանակերպի թմրամոլ նշանն են: Նրանք շատ արատներ և թուլություններ ունեն: Թմրամոլների, ալկոհոլիկների, ինչպես նաև մոլի ծխողների մեջ ամենից շատը Ձկներն են: Դա պրոբլեմներ է ստեղծում նրանց առողջության համար, սակայն նրանք հիմնականում կարողանում են հաղթահարել իրենց թուլությունը:

Փաստ 3

Ձկները կա՛մ ամեն ինչ թողնում են հետո-ին, կա՛մ որոշում են ամեն ինչ միանգամից անել և ազատվել տառապանքներից: Նրանք անընդհատ կանգնած են ընտրության առաջ:

Փաստ 4

Ձկները չեն օգնում ոչ մեկին, նրանք միայն կարեկցում են: Նրանք նույնիսկ խորհուրդ չեն կարողանում տալ, չնայած երբեմն հանճարեղ մտքեր են արտահայտում: Դա եսակենտրոնություն չէ: Նրանք իրենց պրոբլեմներն էլ են այդպես լուծում. կարեկցում են և խղճում են իրենք իրենց:

Փաստ 5

Խոստումը Ձկների համար ոչինչ չի նշանակում: Նրանք խոստանում են, բայց հետո դա կատակի են վերածում և չեն կատարում: Այստեղ նույնպես ոչ մի չարամտություն չկա, ուղղակի Դուք երբեք նրանց չեք կարող բացատրել, որ խոստումը պետք է կատարել: Նրանք չեն հասկանա, որովհետև նրանց էությունն է այդպիսին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել