Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոր տեղեկություներ է հաղորդել իրենց կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։

Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ փետրվարի 10-ի դրությամբ Աիրիայի սպանված քուրդ զինյալների թիվը հասել է 1141-ի։ Իսկ մինչ այժմ սպանված թուրք զինվորների թիվը հասնում է 17-ի։

Փետրվարի 9-ին Թուրքիայի օդուժի հրթիռակոծության հետևանքով էլ ոչնչացվել է Սիրիայի քրդական ուժերի 36 հենակետ։

Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիան ահաբեկիչ են համարում  Սիրիայի քրդական ուժերին։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել