Flormar-ն արդեն պաշտոնապես Ռոսսիա մոլում է: Երեկ աշխարհահռչակ  բրենդն իր խանութ-սրահը բացեց մոլի 2-րդ հարկում: Աշխարհի 6 մայրցամաքների ավելի քան 102 երկրներում մեծ պահանջարկ ունեցող  բրենդը  «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» կազմակերպության միջոցով  նախ իր դռներն էր բացել Դալմա Գարդեն  մոլում, ապա՝ Երևան մոլում: BlogNews.am-ը  ներկա է եղել միջոցառմանն ու որակյալ կոսմետիկայի սիրահարներին է ներկայացնում օրվա հետաքրքիր պահերն ու տարբերվող ապրանքատեսականին:

Բրենդի տարածաշրջանային ղեկավար  Նարինե Սիմոնյանը վստահեցնում է՝ խանութում ներկայացված է 2000-ից ավելի ապրանքատեսականի, որոնք պարունակում են ժամանակակից կնոջ կոսմետիկ պարագաների պայուսակը լրացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները. «Թեստավորելով գերժամանակակից լաբորատորիաներում՝ բրենդի որակի ստուգման բաժիններում  վստահեցնում են, որ ապրանքատեսականին  համապատասխանում է լավագույն որակային պահանջներին»:

IMG (18) copyIMG (22) copyIMG (33) copyIMG (7) copyIMG (4) copyFlormar խանութ-սրահի տեսականին հաճախ է թարմացվում դիմահարդարման աշխարհում թրենդ հանդիսացող նոր նմուշներով՝ զուգահեռ հաճախորդին մշտապես ներկայացնելով արդեն իսկ սիրված և որակյալ հավաքածուն. «Ռոսիա մոլը սիրով իր հարկի տակ ընդունում է  Flormar բրենդը, որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Վստահ ենք, որ «Ռիթեյլ Գրուպը», կատարելով լուրջ մարքեթինգային հետազոտություններ, ճիշտ ընտրություն է կատարել երրորդ խանութի վայրի ընտրության հարցում: Հուսով ենք, որ սա մեր գործակցության հաջող  սկիզբը կդառնա»,- նշեց մոլի տնօրեն Նոնա Անդրեասյանը:

Flormar բրենդային խանութ-սրահներում կարելի է գտնել մաշկի տեսակին և  երանգին համապատասխան դեկորատիվ խնամքի լավագույն միջոցները: Ի դեպ՝ միայն Ռոսսիա մոլի սրահում  ու միայն բացման կապակցությամբ գործում են հատուկ առաջարկներ․ գնելով 2 ապրանք՝ 3-րդը կստանաք անվճար:

IMG (31) copyIMG (2) copyIMG (36) copyIMG (12) copyIMG (14) copyIMG (11) copyIMG (23) copyIMG (3) copyIMG (28) copyIMG (10) copyIMG (9) copyIMG (19) copyIMG (8) copyIMG (16) copyIMG (30) copyIMG (29) copyIMG (34) copyIMG (27) copyIMG (26) copyIMG (25) copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել