Yerkir.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 5 գառ: Իրինդի գյուղապետ Բարսեղ Հեբոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը:

«Գայլերի ոհմակը մտել է անասնագոմ ու տեղում ամբողջ հոտը հոշոտել: Առավոտյան մեր համագյուղացիներից մեկն արթնացել, գնացել է գոմ ու տեսել՝ բոլորը հոշոտված են: Երկու ոչխար է կենդանի մնացել, այն էլ՝ վերջին շնչում են, շուտով կսատկեն: Ի դեպ, առաջին անգամ է, որ ոհմակը մտնում է անասնագոմ: Եղել են դեպքեր, որ դաշտում արածող հոտի վրա են հարձակվել, բայց դեռ գյուղի կողմ չէին հասել»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց նաև, որ, բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել գիշերը, և մարդիկ չեն տուժել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել