Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացվել:

Ըստ Sabah-ի՝ դատախազությունը հետաքննություն է սկսել բողոքի ցույցի պատրվակով ժողովրդին փողոց դուրս բերելու և բախումներ հրահրելու փաստարկով: Գործի շրջանակներում 17 հոգու ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալների թվում է նաև ԺԴԿ համանախագահը:

Նշվում է, որ կասկածյալները նախորդ շաբաթ Կանանց կոնֆերանսի ժամանակ հայտարարություն էին տարածել, որում քննադատել էին Թուրքիայի ԶՈՒ կողմից Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացվող «Ձիթենու ճյուղ»  գործողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել