«Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն աշխատանքում վերականգնել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին գլխավոր մասնագետ, կոռուպցիայի գործով անցնող Օֆելյա Մուրադյանին, որն իր համագյուղացին է: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Մուրադյանի և Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրեն նրա որդու՝ Արամ Ստեփանյանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց, կային մոտ երեք տասնյակի հասնող տուժողներ: Մայր ու որդի, ըստ մեղադրանքի, գումար էին շորթել քաղաքացիներից՝ աշխատանքի տեղավորելու դիմաց: 2016-ին գործն ուղարկվել էր դատարան, Օֆելյա Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր. 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: