2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցվել է 29 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 37 մարդ: Սա աննախադեպ եւ ահռելի թիվ է: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը եղել է արագության գերազանցումը եւ վարորդների ոչ սթափ վիճակը: Ու էս սարսափելի վիճակագրությունից հետո հլը մարդիկ կան, որ դժգոհում են արագաչափերից: Էս կարգի սեւ վիճակագրություն ունեցող երկրում ամեն 10 մետրը մեկ արագաչափ էլ որ տեղադրվի, երեւի էլի քիչ լինի: Ախր եթե իմանաս, որ արագությունը գերազանցելու հետեւանքով միայն տվյալ վարորդը կյանքից կզրկվի, էլի կարելի է ասել՝ ինքն իր գլուխը, ինչ ուզում է թող անի, բայց ախր էդ վարորդների պատճառով բազմաթիվ անմեղ մարդիկ են կյանքից զրկվում, բազմաթիվ ճակատագրեր են խեղվում: Զարմանում եմ, ախր ո՞նց կարելի է էս աստիճան թքած ունենալ կյանքի վրա, ո՞նց կարելի է էս կարգի անպատասխանատու լինել, ախր ո՞նց կարելի է էս աստիճան չսիրել կյանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել