«Ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիևը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիևը չի կարող պարծենալ նաև նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է և այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի:
 
Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, որ «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:
 
Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն էլ մեզ հետ զրույցում համաձայնություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ նշելով, որ կանխատեսելի քարոզարշավ է սպասվում Ադրբեջանում: Ըստ նրա՝ ծրագրային ելույթների փոխարեն՝ հասարակությունը և ողջ աշխարհը լսելու է պատերազմի քարոզչություն, որն էլ ավելի է հեղինակազրկելու Ադրբեջանի նախագահին Արևմուտքի աչքում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել