«Առաջիկա օրերին Հայաստան կժամանի գեներալ-մայոր, Բուլղարիայի ռազմաօդային ուժերի երբեմնի հրամանատար, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։ Հայաստանյան կողմը բարձր մակարդակով, մոտոցիկլետների ուղեկցությամբ՝ հավուր պատշաճի պատրաստվում է դիմավորել պետական այրին։ Հիշեցնենք՝ Բուլղարիան այս տարվա հունվարի 11-ից նախագահում է ԵՄ-ում, և ԵՄ կանոնադրության համաձայն, նախագահ երկիրն ինքն է անձամբ որոշում, թե որ ուղղություններն են իր համար գերակա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախագահությունը ստանձնած Բուլղարիան Հայաստանը համարել է գերակա ուղղություն՝ ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումից հետո։ 

Բացի այդ, Բուլղարիայի նախագահն առանձնանում է եվրոպական մնացյալ երկրների ղեկավարներից նրանով, որ կողմնակից չէ Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան սանկցիաներին, ինչի մասին չի երկնչել հայտարարություն անել «ռուսաֆոբ» Լեհաստանում, իսկ դա չգնահատել չեն կարող ԵԱՏՄ անդամ Հայաստանում, որի տնտեսությունն ուղղակի կախվածություն ունի Ռուսաստանից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել