«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջև վեճին։ Հիշեցնենք, որ ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանին, մյուս 50-ը՝ պաշտոնապես Արա Աբրահամյանի կնոջը՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանին։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ահազանգում է, որ Աբրահամյանը ապօրինի միջոցներով և շահարկելով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերմությունը, այժմ փորձում է տնօրինել ընկերության ողջ բաժինը։ Իր հերթին փաստաբան Կառաֆելովը հրապարակայնորեն հերքում է այդ հանգամանքը, ավելին՝ պնդում, որ Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը կեղծված է.

«Բաժնետեր Նատալյա Աբրահամյանը բազմաթիվ տարիներ փորձել է իր համար բաժնետիրոջ իր իրավունքներն իրականացնելու հնարավորություն ստանալ, սակայն մշտապես բախվել է կոշտ դիմադրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել