««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախ­կին նախարար Արմեն Մուրա­դյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասու­նանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Մինչ Արմեն Մուրա­դյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նոր­մալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում: Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակ­նում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական հատկապես տարեց կազմի կող­մից անընդունելի են Արմեն Մու­րադյանի ինքնագովազդը և նրա կադրերը: Հատկապես լուրջ դժգոհություն կա նրա կադր համարվող առաջին հիվանդա­նոցի տնօրեն Արմեն Մինասյանից, որն աչքի չի ընկնում հարգալից վերաբերմունքով ո՛չ ու­սանողների, ո՛չ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել