«Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս պատրաստվում է շատ ճոխ գնումներ անել: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ հուշանվերների համար, 20 մլն դրամ ավիատոմսերի համար:

 

Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝10 մլն դրամ արժեքով, այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախ­սելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պե­տական բյուջեի ծախսերը: Համաձայնեք՝ սիրուն չէ, մեղմ ասած»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել