Ներկայացնում ենք աշխարհում հայտնի, բայց միևնույն ժամանակ չափազանց տարօրինակ գրքեր:

«Արևային ոսկրեր» վեպը իռլանդացի գրող Մայք Մաքքորմակինն է, որն արժանացել է մրցանակի՝ գրականության մեջ նորարարության համար: Այն պատմում է քաղաքականության, ընտանիքի, ամուսնության, առողջության, բնության մասին:

«Տերևների տունը», Մարկ Դանիլևսկի

Հեղինակը խաղում է բառերի հետ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով: Նախադասություններն անսովոր հերթականությամբ են դասավորված:

Rayuela, Խուլիո Կորտասար

Հակավեպի ամենավառ օրինակներից է: Այն կարելի է կարդալ թե՛ ընդունված հերթականությամբ, թե՛ այլընտրանքային: Գրքի սկզբում հեղինակն առաջարկում է գլուխների իր հերթականության տարբերակը, որին հետևելով՝ անընդհատ պետք է էջերն այս ու այն կողմ թերթել:

Պոեզիա, Գիյոմ Ապոլիներ

Ֆրանսիացի պոետը նոր տարբերակ է կիրառել՝ կալիգրամմա: Դրանք բանաստեղծություններն են՝ գրված որևէ այն թեմայի տեսքով, ինչի մասին խոսվում է գրվածքի մեջ:

«Գաղտնաբառերի ծառը», Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է հիպերտեքստերի շնորհիվ համացանցում տեղեկություն հավաքվում: Յուրաքանչյուր էջում գրված է 10 բառից ոչ ավելի, իսկ մնացածը զբաղեցնում են անցքեր, որոնց միջից երևում են մնացած էջերը:

Ընթերցողը պետք է սրի իր ուշադրությունը՝ տառերի այդ կույտից անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար:

«Կախարդական թիթեռներ. հնագույն հեքիաթ», Բենջամին Լակոմբ

Ոճով այս հեղինակի գրքերը պատկանում են փոփ-արտին: Գրականության այս ժանրի հերոսները, կարելի է ասել, միանգամից դուրս են գալիս գրքի միջից՝ ստեղծելով իրական պատկերներ:

«Պտտվող բառեր», Սնուփ Դոգ

Զարմացնել նրանով, որ երաժիշտը որոշեց գիրք գրել, դժվար է, բայց նա զարգացրեց այդ միտքը և թողարկեց գիրքն այնպես, որ կարդալուց հետո կարելի է օգտագործել թերթերը՝ լուցկու փայտիկի տեսքով, իսկ գրքի վրա կա շերտ՝ լուցկին վառելու համար:

Codex Seraphinianus, Լուջի Սերաֆինի

Այս գրքի իմաստը վերծանել ոչ ոքի դեռ չի հաջողվել, չնայած հեղինակը դեռ ողջ է: Կոդեքսը կազմված է 11 թեմատիկ մասերից, պարունակում է հոգեբանական նկարներ և անիրական լեզվով գրվածքներ: Այն միանգամից դարձավ գլուխգործոց:

«Ինչի մասին են մտածում տղամարդիկ, երբ չեն մտածում սեքսի մասին», Շերիդան Սիմով

200 դատարկ էջ և ոչ մի բառ: Սա միանգամից դարձավ բեսթսելլեր: Հեղինակը եկավ այն մտքին, որ տղամարդիկ ոչնչի մասին չեն մտածում՝ բացի սեքսից, և որոշեց կիսել իր կարծիքը մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել