Armtimes.com-ը գրում է.

Օրերս Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսո Հայոց պատրիարքարանին նամակ էր ուղղել, որով հայտնում էր, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, նոր պատրիարքական ընտրություններ չեն կարող անցկացվել: Բացի այդ, նշվում էր, որ պատրիարքի բացակայության պայմաններում միակ պաշտոնական ներկայացուցիչը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից պատրիարքական տեղապահ ընտրվելը և դրանից հետո ընդունած բոլոր որոշումներն անվավեր են համարվում: 

Փետրվարի 7-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այս հարցը քննարկելու համար հանդիպել էր Պոլսի հայ համայնքի 20 հոգանոց խմբի հետ։ Ստեղծված իրավիճակը պոլսահայ համայնքում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Նա նշեց, որ պատրիարքությունը կրոնական կառույց է, և թուրքական պետությունն այնտեղ կարող է ունենալ որոշակի օրենսդրական միջամտություն: Այնուամենայնիվ, պատրիարքությունը ղեկավարվում, կառավարվում է Հայ առաքելական եկեղեցու կարգի, օրենքների միջոցով։ Այդ օրենքներով էլ Գարեգին Բեքչյանը ընտրվել է տեղապահ, որին ճանաչում են Մայր աթոռն ու անձամբ Վեհափառը։ «Թուրքական իշխանությունները արհամարհում են Հայ առաքելական եկեղեցու օրենքները։ Ստեղծվել է քաոսային իրավիճակ, որ եկեղեցական օրենքը պաշտպանում է Բեքչյանին, բայց թուրքական պետությունը դեմ է դուրս գալիս դրան։ Թուրքիան օգտագործում է հայերի մեջ եղած երկպառակությունը, հայ համայնքում եղած անձնական շահախնդրություններով պայմանավորված տրամադրությունը ու միջամտում հայ համայնքի ներքին գործերին»,- ասաց թուրքագետը։ Ըստ նրա՝ համագործակցելով հայ համայնքի որոշ շրջանակների հետ, թուրքական իշխանությունները փորձում են լեգիտիմություն հաղորդել իրենց անօրինական քայլերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել