Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, եւ այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով, Եվրամիությունում ակնկալում են, որ կողմերը կատարեն լարվածության նվազեցման եւ բանակցային գործընթացն արագացնելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով», - ընդգծել է նա, ու նշել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: «ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ առաջարկներին»,- եզրափակել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել