Չորեքշաբթի երեկոյան գերմանական սուպերմարկետները շտապ նախազգուշացում են ստացել։ Այն վերաբերում է Բրազիլիայից ներկրվող բանաններում թունավոր սարդերի բոժոժների առկայության հնարավորությանը։

Զիմերն քաղաքում ոստիկանությունն ու հրշեջները փակել են Globus սուպերմարկետի շենքն այն բանից հետո, երբ գնորդը մրգերի բաժնում, բանանի մեջ թունավոր սարդի մի քանի բոժոժ է հայտնաբերել։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ բոժոժները կարող են պատկանել բրազիլական սարդին, որոնք աշխարհում ամենաթունավորն են համարվում։

Այդպիսի սարդերը կարող են մինչև 15 սմ աճել և հաճախ թաքնվում են բանանի փնջերի մեջ։ Նրանց նեյրոտոքսիկ թույնը կարող է բերել կաթվածի և ասֆիքսիայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել