Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:

«Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա՛մ հերքել, կա՛մ հաստատել է.

- Ճիշտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

- Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

- Ճիշտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

- Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել