Pastinfo.am-ը գրում է.

Այսօր հերթական դժբախտ դեպքն է գրանցվել, այս անգամ` Գյումրի քաղաքում, ավտոտնակում հայտնաբերվել է երկու դի:

 Գյումրիի հյուրանոցներից մեկի մոտ՝ ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա, երկու դի է հայտնաբերվել՝ իգական և արական սեռի: Դիակների ինքնությունը պարզվել՝ աղջիկը 1990թ. ծնված է, տղան՝ 1987թ. ծնված: «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նմանատիպ մեկ այլ դեպք էլ այսօր գրանցվել էր մայրաքաղաքում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, կրկին ավտոմեքենայի մեջ երկու դի էր հայտնաբերվել՝ ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել էին Երևանի բնակիչների՝ 1977թ. ծնված կնոջ և 1979թ. ծնված տղամարդու մարմինները:

Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալով հայտնեց, որ կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի հայտնաբերման պահին ավտոտնակի մուտքի դռները գտնվել են ներսից փակ վիճակում, իսկ ավտոմեքենայի շարժիչի բանալին գտնվել է գործարկված վիճակում, տաքացուցիչները՝ միացված դիրքում: Ավտոմեքենայի պատուհանները եղել են փակ, իսկ առջևի ձախ դռան ապակին` մոտ 5 սմ չափով իջեցված:

Պարզվել է, որ տղամարդը 2018թ. փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, տանից դուրս է եկել, որից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, ինչի կապակցությամբ վերջինիս կինը 2018թ. փետրվարի 8-ին ամուսնու անհայտ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում, որով և նախապատրաստվել են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել