Armsport.am-ը գրում է.

Հարավային և Հյուսիսային Կորեաներից գեղասահորդներ Ալեքս Կան Չան Կամը և Կիմ Յու Սիկը համատեղ լուսանկար են արել մարզումից հետո, հայտնում է The Daily Mail-ը:

Միասին լուսանկարվել առաջարկել է Հարավային Կորեայից 22-ամյա մարզիկը, որը սելֆին հրապարակել է Instagram-ում:

«Ես ասացի նման մի բան՝ «Հեյ, Յու Սիկ, եղբայր, արի միասին նկարվենք», և տեղադրեցի լուսանկարը զվարճանալու և Օլիմպիադան նշելու համար»,- ասել է մարզիկը:

Միասնական թիմով հանդես գալու որոշումը Հյուսիսային և Հարավային Կորեաները կայացրել են հունվարին: Ավելի վաղ համացանցում հայտնվել են միավորված թիմի մարզիկների համատեղ մարզումից լուսանկարներ: Սա արվել է Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու համար։

Հիշեցնենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 9-ին: Մարզական միջոցառումները կանցկացվեն մինչև փետրվարի 25-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել