Armsport.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում այսօր կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերում մեր 3 ներկայացուցիչներից մեկը` դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, որը կտանի նաև ՀՀ դրոշը բացման հանդիսավոր արարողության ժամանակ, Փհենչհանի Օլիմպիական ավանից լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում:

Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի ժամը 15:00-ից և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել