Մենք բոլորս էլ ունենք որոշակի ձևեր և գույներ, որ գերադասում ենք։ Դա արտահայտվում է հագուստի, տան ձևավորման, սանրվածքի մեր ընտրությամբ և նույնիսկ մեր երաժշտական նախասիրությամբ։

Եկեք նայենք նկարին և ընտրենք այն սիմվոլը, որը մեզ ավելի հոգեհարազատ է։ Հաշվի առեք ինչպես գույնը, այնպես էլ ձևը։

1. Առատաձեռն և ճշմարտացի

Առատաձեռն եք, ապրում եք ճիշտ: Ցանկանում եք ժամանակակից լինել: Մեծ ամբիցիաներ ունեք և հետևում եք կանոններին: Շատ եք աշխատում աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Էգոիստ չեք: Մարդիկ կարող են կարծել, թե ձեզ հետ դժվար է շփվել, սակայն ձեզ համար հեշտ չէ լինել այնպիսին, ինչպիսին իրականում կաք: Սիրելու մեծ կարողություն ունեք: Շատերն են գնահատում ամենը, ինչին կյանքում հասել եք:

2. Հետաքրքիր և ազնիվ

Պատասխանատու մարդ եք, ով հոգ է տանում մյուսների մասին: Հավատում եք արդար աշխատանքին և հեշտությամբ եք պատասխանատվություն ստանձնում: Լավ բնավորություն ունեք: Մարդիկ վստահում են ձեզ: Կարող եք աշխատանքի հետ կապված շատ պատասխանատվություն ստանձնել: Լավ մարդ եք, ով արագ է մտածում և վառ երևակայություն ունի:

3․ Ինտելեկտուալ և մտածող

Ձեր մտքերն ու գաղափարները շատ կարևոր են, սիրում եք մտածել միայն ձեր տեսությունների մասին: Որպես կանոն, լեզու եք գտնում միայն նրանց հետ, ովքեր ևս սիրում են մտածել և սովորել: Երբեք մակերեսային չեք լինում: Շատ եք մտածում բարոյականության մասին: Փորձում եք ճիշտ գործել, նույնիսկ եթե հասարակության մեծ մասը համաձայն չէ ձեզ հետ:

4. Պերցեպտիվ և փիլիսոփայական

Յուրահատուկ մարդ եք, բարի հոգի ունեք: Ինտուիտիվ եք, մի փոքր տարօրինակ: Ձեզ հաճախ են սխալ հասկանում, և դա ցավեցնում է: Ձեզ անձնական տարածք է հարկավոր, որպեսզի կարողանաք ստեղծագործել: Մյուսներից հարգանք եք պահանջում: Պարզ տեսնում եք կյանքի մութ և վառ կողմերը: Զգացմունքային եք:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել