Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Նեյմարի ցուցադրած խաղի մասին:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը փարիզյան թիմի շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ մինչ այդ պաշտպանել է «Բարսելոնայի» գույները.

«Վալենսիայում» ինձ մոտ խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վիլյան, Սիլվան, Ալբիոլը, Մարչենան, Բարախան ... «Սևիլիայում» իմ ղեկավարությամբ խաղացել է Ռակտիիչը:

ՊՍԺ-ում ես ևս հանդիպել եմ առաջնակարգ խաղացողների: Ճիշտ է` Նեյմարը ծնվել է աստղ դառնալու, աճ գրանցելու և իր թիմի զարգացմանը նպաստելու համար: Ես երբեք այնպիսի խաղացող չեմ ունեցել, ինչպիսին Նեյմարն է, և ես շնորհակալ եմ ճակատագրին դրա համար: ՊՍԺ-ի բախտը շատ է բերել, որ իր կազմում այսպիսի խաղացող է հանդես գալիս»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել