Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հեռանալ պաշտոնից, եթե երկրի ընդդիմությունը կարողանա ապացուցել իշխանությունների կապն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Ինչպես տեղեկացնում է Gazeteduvar-ը՝  Էրդողանը նաև մեղադրել է ընդդիմադիրներին քուրդ զինյալների հետ կապեր ունենալու համար:

«Այ այդքան խեղճուկրակ ես դու, ինձ մի՛ խոսեցրու, անցյալն ինձ մի՛ հիշեցրու», - ասել է Էրդողանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել