«Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով: ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար:
 
Գումարի մի մասը գոյացել է Քոչարի փողոցում գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման համար է ծախսել և կրկին հետ չի ստացել:
 
Խնդիրը վերջերս հասել է դատախազություն: Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և խոստացավ առաջիկայում անուններ տալ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել