«Իրավապահները հունվարի 18-ին ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ: Այդ գործի շրջանակնե­րում ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին և պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար ան­ձանց հետ, նույնիսկ խոսել իր պլանների մասին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Աբգարյանը կապի մեջ է եղել նա­և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ նրանք մանկության ընկերներ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարել է. «Եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում: ...Ուրեմն լսեք, ինձ որևէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես ԱԺ նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք՝ ում ինչ հարց եք տալիս:

Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել