«Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրության պայմաններում վարչապետի լիազորությունները ստանձնելուց առաջ փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը, անգամ իրեն ենթարկեցնել մեծ կարևորություն չունեցող մարմիններին: Դրանցից մեկն էլ Հանրային խորհուրդն է: Եվ Հանրային խորհրդի մասին ԱԺ ներկայացված նախագծում նախատեսված է, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին: Նշենք, որ այն այժմ նախագահականին կից կառույց է համարվում: Երեկ՝ հանրային նախագծի քն­նարկումների ժամանակ, ԱԺ պատգամավորներից շատերը պնդում էին՝ հանրային խորհրդի ՕԳԳ-ն շատ ցածր է, այն անիմաստ կառույց է: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույ­ցում հակառակն է պնդել. «Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում: Ինձ թվում է՝ պատ­գամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը:

Եթե հույսը դրել են, որ Ազգային ժողովը չաշխատի, Հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժո­ղովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել