Դիանա Ռինգոն 39 տարեկան է, արդեն 3-րդ տարին է՝ նա կրում է կորսետ օրվա մեջ 23 ժամ շարունակ: Ծննդաբերությունից հետո նրան սկսեց դուր չգալ իր կազմվածքը, և կինը որոշեց կորսետ կրել:

Ամուսինն իրեն աջակցում է այդ հարցում, չնայած վախենում է կնոջ առողջության համար: Բայց իհարկե դեմ չէ, քանի որ իր կինն այդ կերպ երջանիկ է:

Դիանան երբեմն զայրանում է, քանի որ մարդիկ նրան տեսնելիս մատով են ցույց տալիս, անվանում խելագար, բայց հանձնվել չի պատրաստվում: Նրա նպատակն է իր մեջքի բարակությունը հասցնել 46 սմ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել