Մեր մազերը կտրվելուց անմիջապես հետո հայտնվում են աղբամանում, բայց կան մարդիկ, որոնք շատ ավելի հետաքրքիր տարբերակներ են մտածել: Ներկայացնում ենք մարդու մազերի օգտագործման այնպիսի տարբերակներ, որոնք կիրառվում են մինչ այսօր:

Մարդու մազը բավականին ամուր է, և նախկին վարսավիր Ռիչարդ Թոմփսոնը որոշեց դրանից պատրաստել գլուխգործոց կենցաղային իր: Նա երկար տարիներ հավաքել էր հաճախորդների մազերը և ստանալով 2 կգ խուրձ՝ դրանից պատրաստել աթոռ: Նրա այս գլուխգործոցը պատված է բրոնզով և վաճառքի է հանվել 15 000 դոլարով: Թոմփսոնը հետագայում հույս ունի ավելի թանկարժեք և տարատեսակ կենցաղային իրեր պատրաստել մազերից:

Նախկինում, երբ մարդը մահանում էր, սովորություն կար նրա մազերից պատրաստել ապարանջան և այն թևին կրելով՝ ողբալ նրա մարդը: Այժմ մարդիկ երբեմն կիրառում են այդ տարբերակը, և դա համարվում է սենտիմենտալ ու նորաձև: Մարդու մազերից պատրաստվում են տարատեսակ զարդեր:

Միսսուրի նահանգում գտնվող Leila’s Hair Museum թանգարանը միակն է աշխարհում, ուր ցուցադրվում են մարդու մազերից պատրատսված թանկարժեք զարդերի 2000-ից ավելի նմուշներ: Յուրաքանչյուր զարդ պատմում է մի պատմություն, և զարդի դիմաց ամրացված փոքրիկ մետաղի կտորի վրա նշված է տիրոջ ծննդյան և մահվան ամսաթիվը, անունը:

Չինական ընկերությունը սկսել է մարդու մազերից հեղուկ և փոշի ստանալ, որը նոր բաղադրիչ է համարվում սոյայի սոուսի համար: Հայտնի է, որ մարդու մազը հարուստ է սպիտակուցներով: Ընկերությունը հայտարարել է, որ մազից ստացված փոշին և հեղուկը հարուստ են ամինաթթուներով, որոնք կարելի է կիրառել սոյայի սոուսի արտադրման համար: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները զգուշացրել են, որ մարդու մազերի նման օգտագործումը կարող է վնասակար լինել, քանի որ դրանք պարունակում են նաև վնասական մետաղներ, որոնք կարող են վտանգավոր լինել լյարդի, երիկամների համար: Որպես ուտելիք օգտագործումը կարող է հանգեցնել ուռուցքաբանական առողջական խնդիրների:

Եթե երբևէ զգացել եք այրված մազի հոտ, ապա կարող եք պատկերացնել, թե ինչ տհաճ է այն: Այդուհանդերձ, հին Հնդկաստանում մարդիկ չար հոգիները քշելու համար այրում էին մարդու մազերը կոճապղպեղի, տարատեսակ խոտերի հետ: Մարդու մազի և կենդանու գոմաղբի այրման հոտը ևս համարվում էր չար ուժերը քշելու տարբերակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել