Life.panorama.am-ը գրում է.

«Կարմիր բլուր» հեռուստասերիալն արդեն հասցրել է սիրվել ու իր հետևորդները ձեռք բերել: Այս հեռուստասերիալում գործող բազմաթիվ սիրված դերասաններին միացել է նաև Սուրեն Փահլևանյանը, ով նոր աշխատանքի, ինչպես նաև նոր բիզնեսի մասին խոսել է Life.panorama.am-ի հետ:

««Կարմիր բլուր»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Ելենա Արշակյանից, ում հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեմ. Միասին համագործակցել ենք դեռ «Աննա 2»-ից: Այսինքն` առաջարկն ընդունելու հարցում գլխավորը թիմն էր, որն ինձ համար շատ հոգեհարազատ է, և սցենարային հետաքրքիր լուծումները, ինչպես նաև այն կարևոր հանգամանքը, որ այստեղ ներկայանալս ոչ մի կերպ չի խոչընդոտում այլ նախագծերում ևս նկարահանվել»,- պատմեց նա:

Սուրենն այստեղ փոքր կերպարով է հանդես գալիս, բայց իր խոսքով` հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Սերիալի ողջ զարգացումները ընթանում են երկու ընտանիքների միջև, որոնցից մեկի հոր վարորդն եմ: Կերպարս թվում է, թե փոքր է, բայց իրականում նրա հետ կապված զարգացումներ կան, որը հեռուստադիտողը կտեսնի արդեն առաջիկա սերիաներում»,- նշեց նա:

Խոսելով դերասանական կազմի մասին` Սուրենը հավելեց. «Իմ կերպարային գիծը հիմնականում զարգանում է Վարդան Հովսեփյանի հերոսի հետ, ում հետ ընկերներ ենք և շատ հաճելի է միասին աշխատելը: Պետք է նշեմ, որ այստեղ իսկապես հավաքված են հետաքրքիր ու տաղանդավոր դերասաններ, որոնց միջոցով աշխատանքն ավելի գրագետ է ստացվում: Թե երիտասարդների, թե ավագների հետ կա ջերմ, ընկերական հարաբերություններ, ինչը ընդհանուր անձնակազմում կարևոր հանգամանք  է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել