Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Վահե Շահումյանը, ով Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր։

Պարզվել է նաև՝ Fօrd Transit-ը վարել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Ջրաղացպանյանը, ով և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Քալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը և, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդը կամ մեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, կամ էլ ավտոմեքենայի հետ խնդիրներ են առաջացել և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ford Transit-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել