Անհավատալի դեպք է տեղի ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում: Քույրն ու եղբայրը ծնողների հետ միասին ներգաղթել էին Բոլիվիայից: Փետրվարի 3-ին աղջկան հասցրել են հիվանդանոց, քանի որ նա բողոքել է փորի շրջանում ցավերից: Ծնողները ենթադրել են, որ աղջկա մոտ աղիքային խանգարում է, սակայն հիվանդանոցի բժիշկն անմիջապես հասկացել է, որ աղջիկը հղիության վերջին ամսում է գտնվում և նրա մոտ երկունքի ցավեր են:

Աղջկան անմիջապես տարել են ծննդաբերական բաժանմունք, ինչից հետո ոստիկանություն են կանչել, որպեսզի պարզեն երեխայի հոր ինքնությունը: Պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա մեծ եղբայրն է, ով բեղմնավորման պահին 13 տարեկան է եղել: Սակայն նրան պատասխանատվության չեն ենթարկի մի քանի պատճառներով․ առաջինը, որ 2013 թվականից Իսպանիայում քրեական պատասխանատվության են ենթարկում 16 տարեկանից, և երկրորդ՝ պարզվել է, որ քրոջ և եղբոր միջև սեռական կապը փոխհամաձայնությամբ է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, ոստիկանությունը պնդել է, որ հայրությունը հաստատելու համար ԴՆԹ տեստ անցկացվի:

Երիտասարդ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել