Սոցիալական ցանցերի օգտատերերը սթրեսի դեմ պայքարի նոր միջոց են գտել․ նրանք դիտում են տեսահոլովակներ, որտեղ մեծ պլանով օճառ են կտրտում: Արտասովոր ֆենոմենի մասին պատմել է Mashable պորտալը:

Այդ տեսահոլովակները դասվում են ASMR-ին (ինքնավար զգայական մերիդիոնալ ռեակցիային), ընկալման ֆենոմենին, որի դեպքում մարդու մոտ որեւէ բանի դիտումից կամ ունկնդրումից հաճելի զգացումներ են առաջանում: Դա օգնում է պայքարելու սթրեսի, տագնապի եւ խուճապային գրոհների դեմ:

«Ինչ-որ դյութող բան կա, երբ օճառի կտորները ոլորվում կամ շերտատվում են դանակի տակ, իսկ կտորն ինքն ավելի ու ավելի է փոքրանում», – գրում է Mashable-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել