Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանում ավարտվել է նախագահի թեկնածուների գարցման գործընթացը: Նախագահի պաշտոնի համար ի սկզաբնե  շուրջ 70 հավակնորդներից մնացել են 8-ը:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, ներկայումս ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդների ցանկում են ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրված Գրիգորի Յավլինսկին, գործարար-օմբուդսմեն Բորիս Տիտովը («Առաջընթացի կուսակցություն»), «Ռուսական համաժողովրդական միության» կողմից առաջադրված Սերգեյ Բաբուրինը, հեռուսաստաղորդավար Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») և Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»):

Խորհրդարանական կուսակցություններից, կամ, այսպես ասած, համակարգային ընդդիմությունից ևս երկու թեկնածու է գրանցվել Վլադիմի Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) և Պավել Գրուդինինը («Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն»): Նրանք օրենքով ազատված էին առաջադրման համար պահանջվող ստորագրւթյուններից, եւ արդեն իսկ ներառված են եղել ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել