Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ մայիսին Երևանում կկայանա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ Գոհարից հետաքրքրվեցինք, թե ովքեր են այս տարի լինելու մրցույթի ժյուրիի կազմում։ Անուններ նշել Գոհարը չցանկացավ, սակայն խոսեց ժյուրիի անդամների հետ աշխատանքի բնույթի փոփոխության մասին։
 
«Ինչպես միշտ, ժյուրիի կազմը ամբողջությամբ կհայտարարենք վերջում։ Այս տարի ժյուրիի կազմում շատերը կլինեն մեր տնօրենների խորհրդից։ Այս անգամ մինչև մրցույթը, անպայման, անելու ենք փորձ, որին ներկա կլինեն նաև ժյուրիի անդամները։ Դա հնարավորություն կտա, որպեսզի գլխավոր շոուի ժամանակ գոնե մոտավոր պատկերացում ունենանք, թե ով ինչ տեղ է  զբաղեցնելու և սխալմունքներ չլինեն։ Հնարավոր է` այդ պահին աղջիկներին անծանոթ ժյուրիի անդամները չկողմնորոշվեն և ճիշտ գնահատական չտան, արդյունքում` աղջիկները համապատասխան տեղեր չզբաղեցնեն տասնյակում»,– ասաց Գոհարը։
 
Հարցին` «Միսս Արմենիա 2017»–ի ժամանակ եղե՞լ է նման խնդիր, նա պատասխանեց. «Ինչ-որ չափով ունեցել ենք այդ խնդիրը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել