Bravo.am-ը գրում է.

Երիտասարդ դերասան Վահե Զիրոյանին կարծես կյանքն է ուղղորդել`երբ եւ որտեղ հայտնվել ճիշտ պահին ու ժամանակին: Թեեւ ի սկզբանե Վահեն ցանկություն չի ունեցել թատրոնում աշխատելու, փոխարենն որպես խոհարար, գանձապահ է աշխատել, սակայն ժամանակի ընթացքում ճակատագիրն արել է իր գործը, ինչի համար դերասանը միայն ուրախ է: Արդեն 5 տարի է` նա աշխատում է Կամերային թատրոնում` վերջին տարիներին պարբերաբար նկարահանվելով նաեւ տարբեր ֆիլմերում, սերիալներում: BRAVO.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ եւ որոշ բացահայտումներ արել:

«Նույնիսկ աման եմ լվացել»

Դպրոցն ավարտելուց հետո խոհարարություն սովորեցի, աշխատեցի: Չեմ նեղվի եւ կասեմ․ սկզբնական շրջանում նույնիսկ աման եմ լվացել, մինչեւ հասել եմ խոհարարի աշխատանքին: Աշխատում էի, քանի որ չէի ցանկանում ծխախոտի գումար ուզել ընտանիքիս անդամներից: 

Վահե Զիրոյանը


«Թատերական վախեցա գնալ»

Պատանեկության տարիներին մեծ ցանկություն ունեի KBH խաղալու եւ իմացա, որ պետք է որեւէ ուսումնական հաստատությունում ուսանող լինեմ, որպեսզի մասնակցեմ այդ խաղերին: Թատերական վախեցա գնալ, ընդունվեցի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, որտեղ էլ քասթինգի եւ KBH-ի մեկ խաղի մասնակցեցի: Մեկ տարվա դադարից հետո իմացա, որ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում նոր թիմ են հավաքում, գնացի եւ մեկ տարի էլ էնտեղ խաղացի: Այդ տարիներին «Վիտամին» ու «32 ատամ» ակումբները բաժանվեցին, եւ «32»-ը քասթինգ էր անում: Ընկերոջս` Վահե Խաչատրյանի հետ մասնակցեցինք, հանձնարարությունները կատարեցինք եւ ընդգրկվեցինք նրանց ակումբում:

«Թողեցի թատրոնն ու Լիտվա մեկնեցի»

«32»-ում ծանոթացել էի Ռաֆոյի եւ Անդոյի հետ: Թեեւ որոշ ժամանակ անց դուրս եկա ակումբից եւ սկսեցի որպես գանձապահ աշխատել, բայց մի օր Անդոյից զանգ ստացա, որ իրենց թատրոնում ռեկվիզիտորը բանակ է գնում, եւ աշխատանք կա: Գնացի, եւ պարզվեց նաեւ, որ այդ ժամանակ թատրոնում դերասանական նոր խումբ էին հավաքում, մասնակցեցի, եւ սկսվեցին մեր փորձերը: Բայց մինչ այդ իմ գործերը Եվրոպա էի ուղարկել, որ, եթե հաստատվեր, պետք է գնայի` որպես խոհարար աշխատելու: Հենց այդ ժամանակ զանգ ստացա, որ կարող եմ գնալ, թողեցի թատրոնն ու Լիտվա մեկնեցի, բայց 4 ամիս հետո վերադարձա, քանի որ այնքան էլ շատ աշխատանք չկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել