Ներկայացնում ենք Բիլ և Մելինդա Գեյթսերի ավագ դստերը՝ 21-ամյա Ջենիֆեր Կատարին Գեյթսին:

 

Նա ակտիվ կենսակերպ է վարում՝ սովորում է, ձիասպորտով է զբաղվում, ընտանիքի և ընկերոջ հետ ճամփորդում է, իր կյանքից հետաքրքիր իրադարձությունների լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում:

Լուսանկարներից դատելով՝ աղջիկը հեռու է հարուստ ժառանգների անհոգ, ցոփ կյանքից:

Բիլ Գեյթսը մի անգամ ասել էր. «Իմ և Մելինդայի երեխաները որակյալ կրթություն կստանան և մեկնարկային կապիտալ, այնպես որ, առանց փողի չեն մնա ամեն դեպքում: Բայց նրանցից յուրաքանչյուրն իր կարիերան կկառուցի: Նրանք իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց ճանապարհը, բայց անսահմանափակ փողի շատրվան, որը հնարավորություն կտա ոչինչ չանել, չեն ունենա:

Փողը պետք է օգնի նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Եթե մենք ունեցվածք թողնենք Ջենիֆերին, Ռորիին և Ֆիբիին, նրանց կզրկենք մոտիվացիայից և ինքնադրսևորվելու հնարավորությունից: Համոզված եմ՝ երեխաները կհպարտանան իմ և Մելինդայի որոշմամբ»:

Հիմա Ջենիֆերը սովորում է Սթենֆորդի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի վերջին կուրսում:

Ջենիֆերը սիրում է կենդանիներ, ձիասպորտ:

2017 թ. հունիսի 23-ին նա մասնակցեց Մոնակոյի չեմպիոնների համաշխարհային մրցաշարին:

Ջենիֆերի ընկերն ամերիկացի ձիավոր է եգիպտական արմատներով՝ Նայել Նասսարը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել