Այս յուրահատուկ տունը պատրաստված է թերթերից: Նրա պատմությունը սկսում է 1922 թվականից: Ինժեներ Էլիս Ստենմանը սկսեց կառուցել ամառային տնակ:

Նա հիմքը սարքեց փայտից, բայց երբ բանը հասավ պատերին, յուրահատուկ միտք ծագեց․ տան պատերը պատրաստեց թերթերից: Աթոռները, սեղանները, պահարանները ևս պատրաստվեցին թերթից:

Ստենմանը միգուցե շատ էր սիրում թուղթ, այդ պատճառով տան գրեթե ամբողջ կառուցումն իրականացրել է թերթով:

Տասնամյակներ անց պատերի վերին շերտերն աստիճանաբար սկսեցին պոկվել: Գրասեղանի, դաշնամուրի վրա մինչ այժմ երևում են թերթերի գրվածքները, լուրեր և նորություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել