armeniasputnik.am-ը գրում է

Ավելի լավ է լինել անկեղծ, քան արկածախնդիր։ Նույնիսկ քաղաքականության մեջ…

Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի շատ շեշտը դնում էին այն բանի վրա, որ Սաուդյան Արաբիան ղարաբաղյան հիմնախնդրի հարցում բարոյական աջակցություն է ցուցաբերում իր ընկերոջն ու գործընկերոջը։ Սաուդյան Արաբիայի մամուլը Բաքվում կայացած հանդիպմանը շատ թռուցիկ է անդրադարձել։ Ամեն դեպքում, հանդիպման օրը ոչ մի սենսացիոն նյութ չհրապարակվեց։

Այն, որ ղարաբաղյան հարցում Սաուդյան Արաբիան միանշանակ Ադրբեջանի կողմից է, մենք գիտենք։ Ավելին` հակահայկական եռանկյունում (Թուրքիա – Պակիստան – Սաուդյան Արաբիա) երրորդ անկյունը լինելով` սաուդցիները գոնե կոնկրետ ու առարկայական ասում են, որ աջակցում են Ադրբեջանին, քանի որ այն մուսուլմանական երկիր է։ Այսպես, առանց որևէ երկիմաստ արտահայտությունների… Ազնիվ մարդիկ, որոնք ի վիճակի են տրամաբանական բացատրություն տալ` ինչու մինչև հիմա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել։

Ի տարբերություն, ասենք, Թուրքիայի, որը քողարկվում է «մեկ ազգ–երկու պետություն» կարգախոսով։ Կամ, ասենք, պաշտոնական Իսլամաբադի, որը փորձում է Ադրբեջանի հետ հնարավորինս վստահելի հարաբերություններ հաստատել` հույս ունենալով մեր արևելյան հարևանների միջոցով տրանսպորտային տրանզիտ բացել դեպի Եվրոպա` Թուրքիայով։

Ավելին` հենց նույն Պակիստանը հաջողացնում է լավ գումար աշխատել Ադրբեջանի հետ ընկերությունից` նրանց տալով և՛ սեփական արտադրության զենքը, և՛դրա պատրաստման տեխնոլոգիան։


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել