operativ.am-ը գրում է

Լրատվամիջոցի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը, շատ կարճ մեկնաբանել են նրա ձերբակալությունը Մոսկվայում: «Մեր տեսանկյունից՝ Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել «Դոնբասի արդյունաբերական միության» ծրագրերի, Օլեգ Մկրտչյանի այլ ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցների ծախսման հետ»:

Օլեգ Արտուշի Մկրտչյանը հայտնի դեմք է Դոնբասում և ողջ հետխորհրդային տարածքում: Նա «Դոնբասի արդյունաբերական միության» երեք հիմնադիրներից մեկն է, մարդ, ով միանգամիս երեք երկրում՝ Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում, երեք ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ կապեր ունի, բարերար է:

2016 թվականի տեղական «Forbes»-ի տվյալներով՝ Օլեգ Մկրտչյանը հայտնվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների ցանկում: Նա 127 միլիոն դոլար ունեցվածքով հայտնվել էր 33-րդ հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել