Exklusivelife.com-ը գրում է.

2018-ի ամենաքննարկված սերիալը շուտով կստանա իր հանգուցալուծում:
Հունվարի 8-ից «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է՝  «SOS. Փրկեք մեր հոգիները» ֆիլմը, որը իր սյուժեյով տարբերվում է այլ հայկական սերիալներից:
Ներկայացնում ենք սերիալը գլխավոր դերկատարներից՝ դերասանուհի Էմմա Սապունջյանին, ով մարմնավորում է Էմմի կերպարին:
EXKLUSIVElife.com-ը դերասանուհուց կատարել է բացառիկ հարցազրույց Էմմա Սապունջյանից, ով խոսել է իր ստեղծագործական կյանքի, ,,SOS. Փրկեք մեր հոգիները,, ֆիլմի և սպասելիք նորությունների մասին:


Էմմիին մանկուց  միշտ գրավել է երկու մասնագիտություն՝ օդաչու և դերասան, բայց ավելի հասուն տարիքում նա հասկացել է, որ օդաչու դառնալն այդքան էլ ռեալ չէ, և բնականաբար, երբ ժամանակը եկավ մասնագիտություն ընտրելուն Էմմին, առանց մեկ վայրկյան մտածելու որոշեց՝ դերասանի մասնագիտությունը։
«Քննություններին բարձր բալեր հավաքելու շնորհիվ անվճար ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ընդունվելուց հետո միայն հասկացա, որ սա ոչ թե մասնագիտություն է, այլ մի ուրիշ աշխարհ։ Բնականաբար դժվար պահեր շատ֊շատ են եղել, նույնիսկ եղան մարդիկ, ովքեր փորձում էին խոչընդոտել իմ ճանապարհին, բայց այդ փորձերը ապարդյուն էին։ Չնայած այդ ամենին՝ ես երբեք չեմ մտածել, որ սխալ ընտրություն եմ կատարել։ Ինստիտուտում սովորելու տարիներին մասնակցել եմ շատ ու շատ քաստինգների և խաղացել եմ միայն էպիզոդիկ դերեր։ Միայն ավարտելուց հետո ինձ նկատեցին և հրավիրեցին նկարահանվելու «Սահմանին 2»  հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում եմ համեստ աղջկա դերը , որը սպասում է իր զինվորի վերադարձին։ Այնուհետև նկարահանվել եմ «Միլիոնը թակարդում» 25 մասից բաղկացած հեռուստասերիալում, որտեղ ինձ էր տրված Կառայի դերը, նա որբ էր և թմրամոլ ։ Իսկ վերջին հեռուստասերիալը, որտեղ նկարահանվել եմ, «SOS: Փրկեք մեր հոգիներն» է ։Այստեղ հանդես եմ գալիս Էմմիի կերպարով»։


 

Էմմի «SOS: Փրկեք մեր հոգիներն» մեծ քննարկումների կենտրոնում է, քանի որ այն առաջինն է իր տեսակի մեջ՝ միստիկ թրիլլեր է, և արդեն իսկ բավականին սիրվել է հեռուստադիտողների կողմից, ինչպես եղավ, որ նկարահանվեցիք այս նախագծում։
«Ինձ անչափ հաճելի է, որ ես ևս ներգրավված եմ այս սերիալում, քանի որ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ,թե դերասանները, թե նկարահանող անձնակազմը շատ լուրջ էին վերաբերվում աշխատանքին ։Չչնայած ցուրտ պայմաններին՝ նկարահանումները անցնում էին շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում, ինչը ինձ համար, որպես սկսնակ դերասանի,  շատ կարևոր էր։ Ինչպես նշեցի, նկարահանվել եմ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում,  որի ռեժիսորը, ինչպես և «SOS: Փրկեք մեր հոգիներն», Հարութ Շատյանն է։ Հենց նրանից էլ առաջարկ ստացա մարմնավորելու Էմմի կերպարը, ինչի համար, կրկնում եմ, անչափ ուրախ եմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել