Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ին հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Լոռու մարզային Քննչական կոմիտեի ևս մեկ քննիչ:

Ավելի վաղ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել էին, որ Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու վարչության երկու քննիչն ազատվել են աշխատանքից: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հայտնել էին, որ առանձնապես խոշոր կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ՔԿ ծառայող է կալանավորվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել