«Մեդպոլ» համալսարանի թուրք բժիշկներն ասում են, որ ասպիրինի կանոնավոր ընդունումը բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան։ Մասնագետների գիտական աշխատանքը տպագրվել է Renal և Urology News ամսագրերում։

Հաղորդվում է, որ գիտափորձին 184 տղամարդ է մասնակցել, ովքեր պոտենցիայի հետ կապված խնդիրներ են ունեցել։ Տղամարդկանց միջին տարիքը 48-ն է եղել։ Վեց շաբաթվա ընթացքում տղամարդկանց մի մասը պլացեբո է ընդունել, իսկ մնացածը՝ 100-միլիգրամանոց ասպիրինի կոճակ։

Փորձի ավարտին պարզվել է, որ ասպիրին օգտագործած տղամարդկանց մոտ բարեհաջող սեռական ակտերի քանակը 31-ից աճել է 78 տոկոսի։

Ինչպես պատմել է գիտափորձի հեղինակներից՝ բժիշկ Զեկի Բայրաքտարը, նման արդյունքը կապված է դեղի՝ արյունը նոսրացնող հատկության հետ։ Նա նշել է, որ ասպիրինը նվազեցնում է տրոմբոցիտների միջին ծավալը, որոնք պատասխանատու են օրգանիզմում տրոմբոքսանի արտադրման համար, որը անոթները նեղացնող հատկություն ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել