Aysor.am-ը գրում է.

Ֆրանսիայում տրանսպորտային միջոցների երթևեկությունն առատ ձյան հետևանքով չորեքշաբթի առավոտյան խափանվել է, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:
 
Հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ըստ Meteo-France օդերեւութաբանական ծառայության, մեկ օրում 15 սմ ձյուն է նստել: Այժմ վտանգի նարնջագույն մակարդակը պահպանվում է երկրի 25 շրջանում: Նման եղանակ Ֆրանսիայում չէր գրանցվել  2010 թվականի դեկտեմբեր ամսից:
 
Ինչպես հայտնել է France Info ռադիոկայանը, հատկապեց բարդ իրավիճակ է տիրում Փարիզի Իլ դե Ֆրանս թաղամասում: Գիշերը Փարիզից հարավ և հարավ-արևելք տանող ճանապարհների վրա ձյան պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ են արգելափակվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել