Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները  պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն , կամ էլ` ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր  չստացված կերպարների  շարքում: Եվ այսպես.

Ստացված կերպարներ

Սոֆի Մխեյան

Մեզ  դուր է գալիս Սոֆիի այս կերպարը, հատկապես`   մոխրագույնի ու բաց շագանակագույնի փայուն համադրությունը :  Կերպարը ստացված է ու շատ է համապատասխանում Սոֆի Մխեյանի ոճին:

Մայա Պողոսյան

Նայում ես նկարին և ուզում նույնպիսի վառ ու  հյութեղ կանաչ վերարկու:

Մադոննա Հարությունյան

Դատելով fashion մայրաքաղաքներում ընթացող նորաձևության շաբաթներից` ծաղկային պրինտը մեգաթրենդային է լինելու այս սեզոն: Մեզ դուր է գալիս, թե ինչպես է  հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը կրում այս  չափազանց կանացի նախշը`  չոկեր, տատու.   ստացվել է ժամանակակից ու  ոճային կերպար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել