*Հայերը չեն ժպտում անծանոթ մարդկանց: Նրանք ժպիտ են պարգևում միայն հարազատներին, և այդ ժպիտը հոգու խորքից է:
*Տոներին և հյուրեր ընդունելիս ավելի շատ ուտելիք են պատրաստում, քան անհրաժեշտ է:
*Ձմռան ամենակարևոր տոնը Նոր տարին է: Այն նշում են ավելի մեծ շուքով, քան Սուրբ ծնունդը:
*Հայերը երկար կենացների սիրահար են:
*Սեղան են նստում ոչ միայն ուտելու, այլև զրուցելու համար, ընդ որում՝ խոսակցությունը կարող է տևել մի քանի ժամ:
*Անգամ 30 տարեկան կանանց որոշ մարդիկ դիմում են «մորքուր»:
*Հայերը սիրում են խոսակցության ընթացքում անեկդոտներ պատմել:
*«Ի՞նչ կա» հարցին կարելի է լսել մի քանի էջանոց հաշվետվություն անցած օրերի իրադարձությունների մասին:
*Հայ աղջիկները տոնական են հագնվում անգամ հացի խանութ դուրս գալիս:
*Առանց նվերի հյուր գնալն անդաստիարակություն է համարվում: Կարելի է բերել ցանկացած բան, միայն թե դատարկ ձեռքերով չհայտնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել