Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Ռադիոզավոդ» ձեռնարկության տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունի պատճառն անհայտ է, սակայն հայտնում են, որ գործարանի տարածքը կրակով ծածկված է:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ և շտապօգնության անձնակազմեր: Մահացածների և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:

Վերջին մի քանի օրերի ընթացքում սա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում արդեն երկրորդ պայթյունի դեպքն է, նախորդ անգամ պայթյուն էր գրանցվել արդարադատության նախարարությանը պատկանող շենքերից մեկի տարածքում:

2017 թվականի օգոստոսին էլ պայթյուն էր տեղի ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում: Պայթյունին կրկին նախորդել էր հրդեհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել