«Արցախում այլևս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել ևս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։

 

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները ևս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի և նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

 

Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդևան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել